Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հարգանքի տուրք՝ Կոստան Զարյանին

Հարգանքի տուրք՝ Կոստան Զարյանին
02.02.2015 | 17:27

«Լեզուն արիւն է, արդ` արիւնը չի կարելի փոխել: Լեզուն ոգի է, այդ ոգին չի կարելի աղաւաղել: Դրանք տարրական ճշմարտութիւններ են: Կարելի՞ է ռօկոկոյ ոճով եկեղեցի շինել: Կարելի չէ, եւ հայը չի մտնի, այնտեղ չի աղօթի: Իսկ նրանք, ովքեր ուզում են օտարանալ, բարի ճանապարհ, թող օտարանան: Արդէն հայութիւնը քանակ չէ, այլ որակ է»:
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ


Փետրվարի 2-ին լրանում է հայ գրող Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակը: Փետրվարի 3-ին, ժամը 13:00-ին Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակի մոտ` (հասցե՝ Աբովյան 17) գրողին իրենց հարգանքի տուրքը կմատուցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները, Հայաստանի գրողների միության անդամներ, մտավորականներ և այլոք:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ